Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կողմից ղեկավարվող կառավարությունը մտադիր չէ երկրում արգելել կամ սահմանափակել ալկոհոլի վաճառքը, ինչի մեջ նրան մեղադրում է ընդդիմությունը։

Ելույթ ունենալով Թուրքիայի ձեռնարկատերերի խորհրդի համագումարում՝ նա ընդգծել է, որ ալկոհոլի վաճառքի նոր կանոնների ներդրմամբ իշխանությունները կատարում են սահմանադրական պարտքը՝ երիտասարդությանը հեռու պահելով  սպիրտային խմիչքներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք գործում ենք սահմանադրոթյան եւ օրենքների շրջանակներում»,- նշել է Էրդողանը։

Համաձայն հունվարից գործող նորամուծությունների՝ ալկոհոլի վաճառքն արգելվում է ռեստորաններում, ավտոճանապարհներին եւ ափամերձ շրջաններում։ Բացի այդ, ալկոհոլային խմիչքներ չեն կարող վաճառել 24 տարեկանը չլրացած անձինք։