Հունվարի 20-ին ընդունած բանաձեւում Եվրախորհրդարանը դատապարտել է ընդդիմադիրների դեմ բելառուսական իշխանությունների բռնաճնշումները եւ Մինսկին կոչ է արել անցկացնել նոր ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ:
Ավելի վաղ ԱՄՆ սենատորների խումբը Եվրամիությանը հորդորել էր համատեղ միջոցներ ձեռնարկել Բելառուսի իշխանությունների դեմ` այդ երկրի ընդդիմության դեմ հետապնդումների արշավը դադարեցնելու համար:
Այդ մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնին հղած նամակում, որը ստորագրել են վեց սենատորներ, այդ թվում Ջոզեֆ Լիբերմանը, Ջոն Մաքքեյնը եւ Ռիչարդ Լուգարը:
Նամակում նշվում է նախագահ Լուկաշենկոյի, Բելառուսի մյուս պաշտոնյաների եւ «Բելնեֆտեխիմ» ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:




























