Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է առաջադրվել նաեւ 2012թ. նախագահական ընտրություններում:
Գիբսի խոսքով, առաջիկա ամիսներին պատրաստ կլինեն նախագահական ընտրություններին մասնակցելու հայտի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդում է Lenta.ru-ն:
Փորձագետները կարծում են, որ վերընտրվելու համար դեմոկրատների թեկնածու Օբամայի գլխավոր փաստարկները կլինեն առողջապահության բարեփոխման վիճելի նախագիծը, ամերիկյան զորքերի դուրսբերումը Իրաքից, Աֆղանստանում ԱՄՆ զինովարական առաքելության պահպանումը, Օբամայի վարչակազմի գործողությունները համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Օբամայի դեմ հանրապետականների գլխավոր հակափաստարկը կլինի գործազրկության բարձր մակարդակը եւ պետական փողերի վատնումը:
Օբամայի հավանական հանրապետական մրցակիցների թվում նշվում են Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին եւ Մինեսոտայի նախկին նահանգապետ Թիմ Փոլենտին:




























