Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Ժակ Կասանդրիին, որը, ամենայն հավանականությամբ, 30 տարի առաջ Նիցայի Societe Generale բանկի կողոպուտի իրական կազմակերպիչն է:

Վաղեմության պատճառով Կասանդրիին դատել կողոպուտի համար հնարավոր չէ, սակայն նա կասկածվում է նաեւ փողերի լվացման մեջ: Ենթադրվում է, որ բանկից գողացած փողերի մի մասը ներդրվել է: Նախկինում համարվում էր, որ հանցագործության կազմակերպիչը լուսանկարիչ Ալբերտ Սպաժյարին է, որը կարողացել էր դատավարության ժամանակ փախչել ոստիկանությունից: Սպասժյարին մահացել է 1989-ին կոկորդի քաղցկեղից:

Բանկի կողոպուտը տեղի էր ունեցել 1976թ. հուլիսի 18-ին: Հանցագործները գողացել էին ներկա փոխարժեքով մոտ 30 միլիոն եվրո: