Պեկինի արվարձանային շրջանում՝ Շացզին գյուղի մերձակայքում, թռչունների զանգվածային անկում է գրանցվել։ Վայրի թռչունները հայտնաբերվել են Սյաոցին գետի ափերին։
Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ թռչունները կարող են սատկած լինել վարակի պատճառով։
Սակայն սատկած փետրավորների մոտ թռչնագրիպի կամ այլ վարակի նշաններ չեն հայտնաբերվել։ Չի բացառվում, որ թռչունները սատկել են սովից եւ եղանակային վատ պայմանների պատճառով։
Նշենք, որ թռչունների զանգվածային անկում 2010 թվականի ավարտին եւ 2011 թվականի սկզբին գրանցվել էր աշխարհի մի շարք երկրներում։





























