Tom's Guide պորտալի վարկածով Motorola Moto Z2 Force հեռախոսը ամենաամուր կորպուսով սմարթֆոնն է:
Մասնագետները առաջատար արտադրողների սմարթֆոնների ամրությունը ստուգելու համար փորձարկում են կատարել. հեռախոսները մոտ երկու մետր բարձրությունից փայտե եւ բետոնե մակերեսների վրա, ինչպես նաեւ ջրի մեջ են նետել: Թեստերի արդյունքների հիման վրա սմարթֆոններին տասը բալանոց սանդղակով գնահատել են:
Motorola-ի մոդելը 8.5 բալ է ստացել: Նշվում է, որ բոլոր փորձություններից հետո ոչ սմարթֆոնի կորպուսին, ոչ էկրանին ճաքեր չեն մնացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Վարկանիշի 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնվել են LG X Venture-ը (6,6) եւ Apple-ի iPhone X-ը (6,2):
Հնգյակում ընդգրկվել են LG V30 եւ Samsung Galaxy S9 մոդելները, որոնք հավաքել են 6-ական միավոր:
Ամենափխրունը iPhone SE-ն է դարձել: Փորձագետները նրան «դիմացկունության» սանդղակով 3.9 բալ են տվել:





























