«Սասնա ծռեր»–ի գործով մեղադրվող Վարդգես Գեւորգյանի խափանման միջոցը փոխելու պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դատավորը մերժեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում:
Նշենք, որ Վարդգես Գեւորգյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»–ին աջակցելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 9 կետով:
Դատարանի այս որոշմանը «Սասնա ծռեր»–ի աջակիցները դժգոհություններով արձագանքեցին:





























