Թունիսի նոր իշխանությունները փոխհատուցում կվճարեն այն բոլոր մարդկանց հարազատներին, ովքեր զոհ են գնացել մարդու իրավունքների խախտումներին Զին ալ-Ադիդին բեն Ալիի իշխանության ժամանակ: Բացի այդ, նրանք բանագնացներ կուղարկեն արաբական երկրներ, նախկին նախագահին հետապնդելու համար:
Երբ Թունիսի նախագահ Բեն Ալին տապալվեց եւ փախավ Սաուդյան Արաբիա, երկրում ձեւավորվեց ազգային միասնության կառավարություն: Սակայն թունիսցիները հունվարի 21-ին շարունակել են բողոքել, պահանջելով հեռացնել հին իշխանության բոլոր ներկայացուցիչներին, գրում է «ՌԻԱ նովոստին»: Ողջ Թունիսի տարածքում ներկայումս գործում է արտակարգ դրությունը, մտցված է պարետային ժամ:




























