«Սասնա ծռերի»–ն աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանը երեկ ուշ երեկոյան  1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել քրեակատարողական  հիմնարկից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանվել Աթոյանի քույրը:

Նա նշեց, որ իրենք հնարավորություն  չունեին գումարը վճարելու իրենց օգնել է Կարո Եղնուկյանը:

Մանվել Աթոյանի քույրը հավելեց, որ եղբայրը տան միակ աշխատողն է եւ հիմա աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա ընտանիքը պահել:

Նշենք, որ երեկ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով դատարանի դահլիճից ազատ է արձակվել նաեւ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը: