Ռուս ոստիկանները նոր համազգեստ կունենան, որը ներկայումս մշակվում է, հունվարի 21-ին այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւը:
«Մենք ուսումնասիրել ենք այլ երկրների փորձը: Արդեն կան նմուշները, որոնք նոր կառուցվածքի հետ միասին կներդրվեն»,- ասել է նա:
Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ առաջին օրինակները կհամաձայնեցվեն մեր վետերանների, նաեւ այն մարդկանց հետ, ովքեր անմիջականորեն զբաղվում են համազգեստի ստեղծածմբ: «Այն արդեն փաստացի ստացել է իր ուրվագիծը, ունի տարբերակիչ ասպեկտները»,- ասել է նա:
ՌԴ պետդուման նախատեսում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Ոստիկանության մասին» նախագահական օրինագիծը հունվարի 28-ին: Սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի արդեն մարտի 1-ից: Նոր օրենքը փոխարինելու է «Միլիցիայի մասին» գործող օրենքին:





























