Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ զորավարժությունները նույն մասշտաբներով, սակայն առավելագույն կերպով կսահմանափակեն դրանց մասին տեղեկատվության մատչելիությունը՝ ավելորդ անգամ չառաջացնելով ԿԺԴՀ-ի դժգոհությունը միջուկային ծրագրի կրճատման ճանապարհին, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Լի Չժին Ուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դրանք կանցկացվեն նորմալ ռեժիմով՝ տարեկան պլանի համաձայն»,- Լի Չժինի խոսքերը մեջբերում է Ryohap գործակալությունը: Ինչպես նշել է նախարարության ներկայացուցիչը, միեւնույն ժամանակ, զորավարժությունների վերաբերյալ բաց տեղեկատվության մատչելիությունը հնարավորինս կսահմանափակվի:

Հարցին՝ արդյո՞ք այս տարի կարող են չեղարկվել ԿԺԴՀ-ի մտահոգությունն առաջացնող Ulchi Freedom Guardian զորավարժությունները, Լի Չժինը հայտարարել է, որ «այդ հարցը չի դիտարկվում եւ չի քննարկվում»: