Չինաստանը բաց է թողնում դուռը ԱՄՆ–ի հետ բանակցությունների համար։ Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարությունում, փոխանցում է Reuters–ը։
Պեկինի ու Վաշինգթոնի միջեւ բանակցությունների վերջին փուլն ավարտվել է նախօրեին, սակայն կողմերից ոչ մեկը հայտարարությամբ հանդես չի եկել այն մասին, արդյոք հաջողվել է համաձայնության հասնել։
Բանակցությունների ավարտին Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն հայտարարել է, որ Վաշինթոնի կողմից ցանկացած մաքսատուրք կամ առեւտրային միջոցներ կչեղարկեն կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիա Չունինգի խոսքով, Պեկինի դիրքորոշումը շատ պարզ է՝ Չինաստանի դուռը միշտ բաց է երկխոսության եւ խորհրդատվության համար։ Նա նաեւնշել է, որ Չինաստանը իսկապես ցանկանում է հարցը լուծել բանակցությունների միջոցով։





























