Հնարավոր է՝ ԱԷՄԳ-ը Հյուսիսային Կորեայում աշխատանքը վերականգնի «մի քանի շաբաթվա ընթացքում»՝  Վաշինգթոնի եւ Փհենյանի միջեւ  հնարավոր համաձայնագրի ստուգման համար, փոխանցում է AP-ն:

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել է, որ գործակալությունը պատրաստ է «օպերատիվորեն» սկսել գործել հարցումներ ստանալու դեպքում: «Մենք կարող ենք կարճ ժամկետում՝ մի քանի շաբաթվա ընթացքում ստուգման մեր գործունեությունը վերականգնել այն բանից հետո, երբ տրամադրվի կառավարման խորհրդի թույլտվությունը»,- ասել է Ամանոն: