ԱՄՆ-ի կողմից Եվրամիության երկրներից ներկրվող պողպատի եւ ալյումինի համար սահմանված մաքսատուրքերը «անհիմն եւ խորը հիասթափեցնող» են: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Reuters-ը:
«Վարչապետը պողպատի եւ ալյումինի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը «անհիմն եւ խորը հիասթափեցնող» է անվանել», - հաղորդել է նրա մամուլի քարտուղարը:
«Նա ասել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն ազգային անվտանգության տեսանկյունից սերտ դաշնակիցներ են եւ մենք ճանաչում ենք ողջ աշխարհում բաց եւ արդար առեւտրի արժեքների կարեւորությունը: Վարչապետը նաեւ ընդգծել է աշխատատեղերի պաշտպանության անհրաժեշտությունը»:





























