Չինաստանի հյուսիս-արեւելքում երկաթի հանքահորում պայթուցիկով փոխադրամիջոցի պայթյունի հետեւանքով զոհվել է 11 մարդ, 9-ը՝ տուժել, եւս 25-ն արգելափակվել է գետնի տակ, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել Լյաոին նահանգի Բենսի քաղաքային մարզի Նանֆենի շրջանում տեղական ժամանակով մոտ 16.10-ին:
Երկաթի հանքում, որտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվում, հանքահոր մտնելիս պոկվել է պայթուցիկ տեղափոխող բեռնատարը: Պատահարի հետեւանքով զոհվել է 11 մարդ, 9-ը՝ վիրավորվել:
Ներկայումս հանքահորում արգելափակված է մնում եւս 25 մարդ: Հաղորդվում է, որ հաջողվել է կապ հաստատել նրանցից մի քանիսի հետ:





























