Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երեք մարդ է մահացել, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WJXT հեռուստաալիքը:
Հրաձգությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ ժամը 23.00-ի մոտակայքում, բենզալցակայանի մոտ: Զոհերից մեկը մահացել է դեպքի վայրում, երկուսը՝ հիվանդանոցում:
«Զոհերի ստույգ տարիքը մեզ հայտնի չէ, սակայն նրանք երիտասարդ չափահասների տեսք ունեն», - հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Միջադեպի պատճառը դեռ չի պարզվել: Հետաքննությունը գտնում է, որ մահացածների ավտոմեքենայի ուղղությամբ կրակը բացվել է մեկ այլ մեքենայից:





























