Լոնդոնի կենտրոնում Հայդ այգու հարեւանությամբ գտնվող շքեղ հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին դեռ չի հաղորդվում, հայտնում է BBC-ն:
Ուիլյամ սթրիթի շենքի մոտ մոտ 100 հրշեջ մեքենա կա:
Լոնդոնի հրշեջ բրիգադի ներկայացուցիչը հաղորդել է, որ հրդեհից «մեծ քանակությամբ ծուխ է առաջանում»: Հրշեջներին զանգել են տեղական ժամանակով 16:00-ին: Շենքում գտնվում է Mandarin Oriental ցանցի հինգ աստղանի հյուրանոցը:
Բանուկ փողոցներով երթեւեկությունը դադարեցվել է:





























