Եվրոպական ներդրումային բանկը հայտարարել է, որ չի կարող անտեսել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի դեմ, հրաժարվելով Եվրամիության ծրագրից, որով նա պետք է Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելու համա շարունակի այնտեղ բիզնեսով զբաղվել, հաղորդում է Reuters-ը:
Եվրոպական ներդրումային բանկը կարծում է, որ սա «չի կարող խնդրի լուծում լինել»: «ԵՄ-ի բանկը ճիշտ գործիք չէ», - նշել է բանկի ներկայացուցիչը` ասել, որ իր բիզնես մոդելն «անհամատեղելի է Իրանի դեմ հնարավոր պատժամիջոցների անտեսման հետ»:
Եվրոպական հանձնակատարները նախկինում համաձայնել էին, որ բանկը աշխատի Իրանում, որտեղ այն երբեք բիզնեսով չի զբաղվել, Իրանի պահանջներին ի պատասխան, որը հաստատում է միջուկային գործարքին Եվրոպայի հավատարմությունը:





























