Հյուսիսային Կորեան սկսել է բալիստիկ հրթիռների շարժիչների փորձարկումների համար նախատեսված առանցքային փորձադաշտի վերացման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 38 North պորտալին:
Այն ստեղծվել էր մի քանի տարի առաջ Վաշինգթոնում Ջոն Հոփքինսի համալսարանի հեռանկարային միջազգային ուսումնասիրությունների դպրոց ինստիտուտի ամերիկա-կորեական փորձագետների կողմից:
ԱՄՆ-ի ոչ կառավարական մասնագետների հայտարարության համաձայն՝ արբանյակից արված լուսանկարները վկայում են այն մասին, որ ԿԺԴՀ-ը իշխանությունները ոչնչացրել են փորձադաշտում գտնվող հրթիռային շարժիչների փորձարկումների վահանակը:
Ըստ լուսանկարների՝ վանակաի վերացման աշխատանքները սկսվել են մայիսի երկրորդ շաբաթվանից: Դրանք ամբողջությամբ ավարտվել են մայիսի 19-ին:





























