ՀՀ կառավարությունը կարեւոր քայլեր է ձեռնարկել բիզնեսի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ։ Այս մասին հայ-բրիտանական բիզնես ֆորումի բացմանը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
«Մենք ավելին ենք սպասում այսօր բիզնեսի համար թափանցիկ եւ կանխատեսելի մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, քանի որ խորհրդարանում քննարկվում է նոր կառավարության ծրագիրը»,-նշեց նա։
Բրիտանական կողմը մշտապես լսել է Հայաստանում բրիտանական բիզնեսի ընդլայման մեջ հետաքրքրվածության մասին, եւ կառավարությունը պատասխանել է Մեծ Բրիտանիայի առեւտրային ներկայացուցիչ Մարկ Փրիթչարդին նշանակելով։
Խոսելով բիզնես ֆորումի մասին՝ դեսպանը շեշտեց, որ այն լավ հեռանկարներ է բացում հայկական շուկայի հնարավորությունները ուսումնասիրելու համար․ «Երեկ մենք հրաշալի հանդիպում ունեցանք նախարարների հետ, որի ժամանակ ես ընդգծել եմ, որ պատրաստ ենք նոր կառավարությանն օգնել տնտեսական բարեփոխումների իրականացման մեջ»,-հավելել է նա։




























