Եսենտուկի քաղաքում (Ստավրոպոլի երկրամաս) իր բնակարանի պատշգամբում մի տղամարդ պայթեցրել է ինքն իրեն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քնչական բաժնի ղեկավար Սերգեյ Զախարովին:
«Եսենտուկի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում անհայտ տղամարդը նռնակով պայթեցրել է ինքն իրեն: Դա տեղի է ունեցել հունվարի 23-ին, ժամը 21:30-ի սահմաններում»,- ասել է Զախարովը:
Նրա խոսքերով, 50 տարեկան տղամարդը, կենցաղային հողի վրա, ոչ սթափ վիճակում, նռնակով պայթեցրել է իրեն: Զախարովի ներկայացմամբ, վեճից հետո տղամարդը դուրս է եկել պատշգամբ, փակել է դուռը եւ պայթեցրել ինքն իրեն:
«Բնակարանում է եղել նաեւ նրա կինը, որի հետ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել վիճաբանություն»,- ասել է Զախարովը, եւ հավելել, որ զոհված տղամարդը մասնագիտությամբ բանվոր է եղել, եւ որոշ ժամանակ աշխատել է Չեչնիայում:
Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները: Դեպքի մանրամասները ճշտվում են:





























