Հռչակավոր ֆրանսիացի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Իսրայելին կոչ է արել պաշտոնապես ընդունել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը:
Ելույթ ունենալով Երուսաղեմի համալսարանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը, որը կայացել է հունվարի 23-ին Փարիզում, Ազնավուրը հայտարարել է, թե միայն վերջին տարիներին է ի հայտ եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմիտիզմը», եւ այդ երկիրը ակնհայտ հակահրեական դիրք է զբաղեցրել բոլոր մերձավորարեւելյան խնդիրներում, հաղորդում է Nashe.orbita.co.il-ը:





























