Առւետրա-տնտեսական եւ քաղաքական ոլորտներում երկկողմ կապերի ակտիվացումն է քննարկելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինա կատարելիք երկօրյա այցի ընթացքում, որը մեկնարկում է հունվարի 24-ին:
Վիկտոր Յանուկովիչի իշխանության գալուց հետո Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել: Երկրի ղեկավարությունը վերցրել է միջազգային կապերի «էկոնոմիզացիայի» կուրս, եւ այդ համատեքստում Թուրքիան Կիեւի գլխավոր առեւտրա-տնտեսական գործընկերներից է:
Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 5 միլիարդ դոլար, սակայն Կիեւն ու Անկարան ծրագրում են ավելացնել այն մինչեւ 8 միլիարդի:
Թուրքիան մտադիր է նաեւ քննարկել վիզանների չեղյալ հայտարարման հարցը:
Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ղեկավարությունը համոզելու է Էրդողանին ավելի ակտիվ ներդրումներ կատարել:




























