Իտալիայում ողբերգական միջադեպի հետեւանքով մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին: Խոսքը ոչ թե Իտալիայի վարչապետի, այլ նրա 57-ամյա անվանակցի մասին է, ով բնակվում է Լոմբարդիայի Կոմո նահանգում:
Բեռլուսկոնին զբոսնելիս է եղել լեռներում, երբ անզգույշ սայթաքել եւ ընկել 30-մետրանոց բարձրությունից: Նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:
Բեռլուսկոնին աշխատում էր կարի ֆաբրիկայում եւ իր անվանակցի քաղաքական հետնորդը չէր:





























