Իսրայելի գլխավոր՝ Բեն-Գուրիոն օդանավակայանում կանխել են 44 iPhone հեռախոսների մաքսանենգ ներմուծումը:
Լոնդոնից ժամանած Իսրայելի 60-ամյա բնակչուհին փորձում էր հեռախոսներ ներկրել՝ թաքցնելով շրջազգեստի տակ:
Տարեց մաքսանանեգուհու բացահայտումը դարձել է ուղեւորի ստուգումն իրականացնող սքաների թվով 24-րդ խոշոր հաջողությունը: Սքաներն օդանավակայանում տեղադրվել է 2010թ. հոկտեմբերին:
Մաքսանենգ կինը հագել էր վրացական ազգային հագուստ: Նա մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում, ինչն էլ հարուցել էր օդանավակայանի աշխատակիցների ուշադրությունը, հայտնում է «MIGnews»-ը:





























