«Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ անձանական երաշխավորություն են ներկայացրել  Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:  NEWS.am-ին այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք այս երաշխավորությանը միացել է խմբակցության 7 պատգամավոր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր կստորագրեն Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: