Կիպրոսում նոր հանգստավայր-կազինո է կառուցվում, որը ամենամեծը կլինի Եվրոպայում: Ինչպես հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը, հանգստավակրն արեւելյան միջերկրածովյան կղզու ռազմավարության կենտրոնական տարրը կդառնա: «Միջերկրական կազինոյի երազանքների քաղաք» անունը ստացած նախագծի արժեքը 550 մլն եվրո է: Սա Կիպրոսի ամենամեծ ներդրումային նախագիծն է, փոխանցում է AP-ն:
Անաստասիադեսի խոսքով՝ հանգստավայրը, որի բացումը նախատեսված է 2021 թվականին, շուրջ 6500 աշխատատեղ կստեղծի, ինչպես նաեւ ամեն տարի հավելյալ 300 հազար այցելու եւ տարեկան 700 միլիոն եվրո եկամուտ կբերի:
Melco International Resorts and Entertainment-ի գլխավոր տնօրեն Լոուրենս Հոն հայտնել է, որ հունիսի 28-ին կազինոյի ժամանակավոր բացումը կգործի մինչեւ հանգստավայրի շինարարության ավարտը: Այս տարի եւս չորս նոր խաղատուն կբացվի:

Տեղադրություն



























