ԱՄՆ-ն կասեցրել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների շահագործումը, որոնք ապրիլին օգտագործվել էին Սիրիայի դեմ հարվածների ժամանակ: Այս որոշումը կայացվել է օդաչուների կատապուլտացման համակարգում առկա խնդիրների պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Միացյալ Նահանգների ՌՕՈւ-ի հայտարարությանը:
«Տեխաս նահանգի Միդլենդ քաղաքում B-1B-ի արտակարգ վայրէջքից հետո կատարված հուսալիության ստուգման ընթացքում, կատապուլտացման աթոռի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել: Այդ պատճառով շահագործումը կասեցվել է», - հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, մայոր Ուիլյամ Ռասելը:
Հունիսի 7-ին տրվել է համապատասխան հրամանը: «Երբ այդ խնդիրները լուծվեն, ինքնաթիռները կվերսկսեն թռիչքները», - հաղորդել է Ռասելը:





























