ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամների վիրահատություն է տարել, որը մոտ 4 ժամ է տեւել եւ առայժմ նրան հակացուցված են թռիչքները: Այս մասին մինչ Կանադայում G7-ի գագաթաժողովին մեկնելը, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նրան անհրաժեշտ էր եւ նա ցանկանում էր թռչել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ բժիշկների պահանջով իր կինը «մեկ ամսվա ընթացքում չի կարող թռչել».. «Նա դժվար վիրահատություն է տարել, այն մոտ 4 ժամ է տեւել»,  ասել է նախագահը:

Ապրիլի 26-ին Մելանյա Թրամփը 48 տարեկան դարձավ: