Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի խորհրդարանների ղեկավարներ Անդրեյ Պարուբին, Իրակլի Կոբախիձեն եւ Անդրիան Կանդուն ստորագրել են երեք երկրների խորհրդարանների միջխորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին հայտարարություն:
Ինչպես հաղորդում է UNIAN-ը, ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կիեւում ` «Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա. տարածաշրջանային համագործակցության միջխորհրդարանական բաղադրիչի ամրապնդում, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի համածակցություն եւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ փոխգործակցության զարգացում» երկրորդ միջխորհրդարանական համաժողովի շրջանակներում:
«Հուսով եմ, որ մեր նիստի ժամանակ, որը մենք սկսել ենք դեռ Քիշնեւում եւ շարունակում ենք Ուկրաինայում, կարող ենք անցկացնել Թբիլիսիում՝ Վրաստանում, որտեղ կլինի այդ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտոնական ստեղծումը», - ասել է Պարուբին:
«Մեր երեք երկրները շատ ընդհանուր բաներ ունեն պատմական հարթության մեջ, իսկ այսօր ընդհանուր պայքար՝ ընդհանուր ագրեսորի դեմ», - ասել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը: Կանդուն իր հերթին նշել է, որ Ուկրաինաիյի, Վրաստանի եւ Մոլդովայի առջեւ գրեթե նույն մարտահրավերներն են կանգնած:
«Դոնբասի օկուպացված տարածքները եւ Վրաստանում օկուպացված տարածքները: Այս սպառնալիքը գալիս է ՌԴ-ից», - նշել է նա: Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ գործողությունների համակարգումը կարող է մի շարք հարցերի լուծմանն օգնել:





























