ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ G7-ի գագաթաժողովում նա իր գործընկերներին առաջարկել է առանց մաքսատուրքի գոտի ստեղծել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այո, ես բարձրացրեցի այս հարցը: Ոչ մի մաքսավճար, ոչ մի խոչընդոտ եւ ոչ մի սուբսիդիա... Դա կլինի վերջնական նպատակը, ես չգիտեմ, կգործի դա, թե ոչ, բայց ես առաջարկել եմ», - լրագրողներին ասել է Թրամփը:
Նա նաեւ հավելել է, որ ֆինանսական համալսարաններում կատարյալ առեւտրի հենց նման մոդել են դասավանդում: Թե ինչպես են իր առաջարկին արձագանքել իր զրուցակիցները, Թրամփը չի հաղորդել:
ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել Կանադայի եւ Մեքսիկայի հետ առանձին համաձայնագրերի ստորագրումը:
«Եթե համաձայնագիրը չկնքվի, դա շատ վատ կլինի Կանադայի համար, եւ դա շատ վատ կլինի Մեքսիկայի համար»: Նրա վավերականության ժամկետը մոտենում է ավարտին», - Կանադայից Սինգապուր մեկնելուց առաջ մամուլի ասուլիսում ասել է Թրամփը:





























