Իտալիայի ներքին գործերի նախարար եւ փոխվարչապետ Մաթեո Սալվինին շաբաթ հայտարարել է, որ Իտալիան պատրաստ չէ անօրինական միգրանտներով երկու նոր նավեր ընդունել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա ասել է, որ եւս երկու Lefeline եւ Seefuchs նավերը գտնվում են Լիբիայի ափին՝ «սպասելով մարդկանց տեսքով իրենց բեռին, որոնց թողել են մաքսանենգները»:

«Թող այդ պարոններին հայտնի լինի, որ Իտալիան այլեւս չի ցանկանում ներգրավված լինել անօրինական միգրացիայի բիզնեսին եւ դրա համար նրանք ստիպված կլինեն այլ նավահանգիստներ փնտրել, ուր նրանք կկարողանան ուղեւորվել», - ֆեյսբուքում գրել է Սալվինին: