Նիդեռլանդների Լիմբուրգ նահանգի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել սպիտակ ֆուրգոնի վարորդին, ով առավոտյան վրաերթի էր ենթարկել PinkPop ռոք փառատոնի այցելուներին: Այս մասին տեղեկացվում է երկրի ոստիկանության կայքում, հաղորդում է «Գազետա»-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լանգրաաֆե քաղաքի Մենսնեհերֆեր փողիցի վրա:

«Կասկածյալը ձերբակալվել է»,- հայտարարել են գերատեսչությունուն: Ինչպես նշվում է, այժմ միջադեպի վայրում երթեւեկությունն արգելափակված է: Ավելի վաղ Նիդերլանդներում ավտոբուսը մխրճվել էր հետիոտների մեջ, ինչի հետեւանքով մեկ մարդ էր  զոհվեց: Ավտոբուսի վարորդը վրաերթի էր ենթարկել չորս հետիոտնի, նրանցից մեկը մահացել է, մնացածը տուժել են: