Հնդկաստանի  Ասամ նահանգի Տինսուկիա քաղաքում բանկոմատներից մեկում մկները ընդհանուր 1 մլն 238 հազար ռուպի արժողությամբ թղաթադրամները կերել են:

Մայիսի 20-ին բանկոմատը դադարեց աշխատել: Մի քանի շաբաթ անց՝ հունիսի 11-ին, աշխատակիցները որոշեցին բացել եւ ստուգել սարքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պարզվեց է, որ փողերի մեծ մասը մկները ոչնչացրել են:

Բանկոմատում 2.948 ռուպի կար: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: