Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 33 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության եւ յուրացման կամ վատնման 8-ական, անձնական ունեցվածքի գողության 6, մարմնական վնասվածք հասցնելու 5, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու ու թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ խարդախության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: