ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալենտին Յումաշեւին նշանակել է իր խորհրդական հասարակական հիմունքներով, հաղորդում է Lenta–ն։

Մինչդեռ «Ելցին» կենտրոնի փոխտնօրեն Լյուդմիլա Տելենը հայտարարել է, որ Վալենտին Յումաշեւն արդեն 18 տարի է՝ նախագահի խորհրդականն է հասարակական հիմունքներով. «Նրա կարգավիճակը չի փոխվել»,–նրա խոսքը մեջբերում է Znak թերթը իր Telegram ալիքում։