Ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիների 31%-ը մտավախություն ունի, որ առաջիկա 5 տարիներին ԱՄՆ-ին երկրորդ քաղաքացիական պատերազմ է սպառնում: Այս մասին հաղորդում է USA.one-ը: Ընդ որում, 11%-ը կարծում է, որ դա «միանգամայն հավանական է»:

Հարցման մասնակիցների 59%-ը կարծում է, որ երկրորդ քաղաքացիական պատերազմը քիչ հավանական է, եւ միայն 29%-ն է վստահ, որ դա «բացառված է»: Նոր քաղաքացիական պատերազմի մտավախություն ամենաշատն ունեն դեմոկրատները՝ З7%, հանրապետականների պարագայում դա З2% է:

Ինչ վերաբերում է որեւէ կուսակցության համակիր չհանդիսացող ընտրողներին. նրանց 26%-ը չի կասկածում, որ Ամերիկան նոր «ներքին» պատերազմի շեմին է:

Ի դեպ՝ հարցվածների 59%-ը կարծում է, որ բռնության կդիմեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հակառակորդները: Ինչ վերաբերում է ռասայական տարբերությանը. առաջիկա 5 տարիներին երկրորդ քաղաքացիական պատերազմը հավանական է համարում աֆրոամերիկացիների 44%  եւ սպիտակամորթ բնակչության 28%-ը: