Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքի Capital Gazette թերթի խմբագրությունում հրաձգության արդյունքում զոհվել է 4 մարդ, հայտնում է CBSNews-ը: Տեղեկատվությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Լրագրող Ֆիլ Դեւիսի խոսքերով, հրաձգության արդյունքում կան բազմաթիվ զոհեր: Ոստիկանությունը դեռ մանրամասն տեղեկություններ չի ներկայացրել` ասելով, որ շենքից բոլորը տարհանվել են:

CNN-ի տվյալներով ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է: Աղբյուրի տվյալներով, հրաձգության հետեւանքով շատերն են վիրավորվել:

Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկեցավել է Մերիլենդի հրաձգության մասին: