ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դադարեցումը դիվանագետներին լրացուցիչ հնարավորություններ է տալիս Փհենյանի հետ բանակցությունների համար: Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է KBS World Radio- ը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի կատարել իր պարտավորությունները Սեուլի առջեւ, մասնավորապես՝ Կորեական թերակղզում ԱՄՆ զինված ուժերի ներկայիս մակարդակի պահպանումը: Անդրադառնալով համատեղ զորավարժությունների չեղարկմանը, այդ թվում՝ Ulchi Freedom Guardian-ի, Սոն Յեն Մուն նշել է, որ եթե Փհենյանը գնա ապամիջուկայնացման ճանապարհով, Սեուլը միջոցներ կձեռնարկի Հարավի եւ Հյուսիսի միջեւ խաղաղության հաստատման համար՝ Փհանմունջոյում կնքված համաձայնագրի եւ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա:





























