Samsung սմարթֆոնները կարող են առանց օգտատերերի համաձայնության ալբոմների նկարներն ուղարկել, պնդում են Reddit պորտալի օգտատերերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քննարկման մասնակիցներից մեկի խոսքով, նրա Galaxy S9+ սմարթֆոնը պատկերասրահի բոլոր նկարները SMS-ով ուղարկել է իր ընկերուհուն: Մեկ այլ օգտատեր, նկատել է, որ հաղորդագրությունների ուղարկումը չի գրանցվել բջջային օպերատորի լոգերում, սակայն ֆայլերն ուղարկվել են:

Պարզվել է, որ սխալն առաջանում է Samsung Messages ծրագրի թարմացումից հետո, որն օգտագործվում է SMS ուղարկելու համար:

 Samsung-ում դեռ չեն մեկնաբանել այս սխալի մասին տեղեկությունը: