Համաշխարհային ժառանգության կոմիտեն, որի նիստը հունիսի 24-ից Մանամայում անցկացվում է շեյխ Խաի Ռաշիդ Ալ Խալիֆայի նախագահությամբ, Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է երեք նոր օբյեկտ: Ցուցակում նոր օբյեկտների ընդգրկվելու մասին քննարկումը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ:
Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել են հետեւյալ օբյեկտները.
Հնագիտական Տխիմլիչ Օխինգա (Քենիա) օբյեկտ: Այս օբյեկտը գտնվում է Միգորի քաղաքի հյուսիս-արեւելքում՝ Վիկտորիա լճի մոտակայքում: Այն քարե կառույց է, որը կառուցված է չոր շարման մեթոդով, հավանաբար, 16-րդ դարում: Ըստ երեւույթին, Օխինգա շինարարական համալիրը օգտագործվել է համայնքների անվտանգությունն ու անասունների պաշտպանությունը ապահովելու համար:
Կալխատ հնագույն քաղաք (Օման): Այս օբյեկտը գնտվում է Օմանի սուլթանաթի արեւելյան ափին: Այն ընդգրկում է Կալխատ հնագույն քաղաքը, որը շրջապատված է ներքին եւ արտաքին պատերով, ինչպես նաեւ քաղաքային պատերից դուրս շրջանները, որտեղ գտնվում են գերեզմանատները:
Քաղաքը կարեւոր նավահանգիստ էր Արաբական թերակղզու արեւելյան ափին, որն ակտիվորեն զարգանում էր մեր թվարկության 11-ից 15-րդ դարերում՝ Օրմուզի ղեկավարների ժամանակ: Հին Կալխատ քաղաքը Արաբական թերակղզու, Արեւելյան Աֆրիկայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավարեւելյան Ասիայի արեւելյան ափի բնակիչների միջեւ առեւտրի յուրահատուկ հնագիտական վկայություն է:
Ալ-Ախսա օազիս՝ փոփոխվող մշակութային լանդշաֆտ (Սաուդյան Արաբիա)
Ալ-Ախսա օազիսը Արաբական թերակղզու արեւելյան մասում գտնվող համակարգային օբյեկտ է: Այն ներառում է այգիներ, ջրանցքներ, աղբյուրներ, ջրհորեր, դրենաժային լիճ, պատմական շենքեր, քաղաքային շենքեր եւ հնագիտական օբյեկտներ:
Ալ-Ախսա օազիսը աշխարհի խոշորագույն օազիսն է, որտեղ կա 2.5 միլիոն արմավենու ծառ: Այս յուրօրինակ լանդշաֆտը նաեւ մարդու եւ շրջակա միջավայրի միջեւ փոխգործակցության հրաշալի օրինակ է:





























