Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 29-ին ժամը 21:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորակը (մոտ 6 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:





























