Շվեդական Hennes & Mauritz AB (H&M) կորպորացիան հաշվարկել է վերջին եռամսյակում չվաճառված հագուստի արժեքը։ Այդ գումարը, ըստ ընկերության ներկայացուցիչների տվյալների, կազմել է 36 մլրդ շվեդական կրոն (4 մլրդ դոլար)։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն աճել է 13 տոկոսով։
Չվաճառված հագուստի քանակությունը, որը աճել է մի քանի տարվա ընթացքում վաճառքի սպասվածից ցածր աճի պատճառով, 2018 թվականի առաջին կիսամյակում բերել է ընկերության եկամուտների նվազմանը 28 տոկոսով։
Այժմ չվաճառված հագուստի պաշարներն աստիճանաբար կրճատելու համար H&M-ը նախատեսում է իր աշխատանքում ներդնել նոր ռազմավարություններ, այդ թվում՝ վաճառքի նորացված ռազմավարություններ։




























