Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հաստատել է իր երկրում նավթի արդյունահանումը օրական 2 մլն բարելով մեծացնելու պահուստային հզորությունների առկայությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ:
«Ի պատասխան շուկայում նավթի պակասուրդի մասին նախագահի գնահատականին՝ թագավոր Սալմանը հաստատել է, որ թագավորությունը օրական 2 մլն բարելի պահուստային հզորություններ ունի, որոնք անհրաժեշտության դեպքում ռացիոնալ կօգտագործեն շուկայում հաշվեկշռի ու կայունության աահովման համար՝ նավթարտադրող գործընկերների հետ համակարգմամբ, որպեսզի արձագանքեն հնարավոր ցանկացած հետեւանքի»,- նշված է փաստաթղթում:
Երկու պետությունների ղեկարվարները «հաստատել են իրենց հավատարմությունը առողջ եւ կայուն գլոբալ էներգետիկ շուկային՝ ի բարօրություն բոլոր երկրների»:




























