Մեկ ամիս առաջ փորձագետները պեղել էին 2000 տարի առաջ Վեզուվի հրաբխի ժայթքման ժամանակ մահացած մարդու մնացորդները, սակայն նրա մահվան իրական պատճառը մնում էր անհայտ, քանի որ մարմնի վերին մասը եւ գլուխը հսկայայան քարերի տակ էին, հաղորդում է My Planet-ը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա մահացել է հարվածից, սակայն հայտնաբերված գանգը վկայում է այն մասին, որ մարդը մահացել է շնչահեղձության հետեւանքով:

DailyMail-ը մեջբերում է պեղումների ղեկավար Մասիմո Օսանի խոսքերը. «Մենք հենց նոր գանգը հայտնաբերեցինք մարմնի կողքին: Նրա բերանը բաց էր, եւ, ամենայն հավանականությամբ, մարդը մահացել է գազերից շնչահեղձության հետեւանքով: Մնացորդների վերլուծությունը նաեւ հաստատել է նախնական վարկածն առ այն, որ տղամարդու ոտքը վարակված է եղել, եւ նա չի կարողացել արագ տեղաշարժվել: Անցյալ տարի մասնագետները տպավորիչ աշխատանք էին իրականացրել՝ հրաբխի ժայթքման զոհերի տեսքը վերականգնելու ուղղությամբ: