Նեմրութ լեռան գագաթից մայրամուտը, թերեւս, ամենագեղեցիկ տեսարաններից է: Լեռան գագաթին գտնվող NEWS.am-ի թղթակիցը որոշել է ընթերցողներին հաղորդակից դարձնել այդ տեսարանին:

Նշենք, որ Նեմրութ լեռան խառնարանային լիճը թուրքական կայքերը գաղտնի դրախտավայր են կոչել: Իր մեծությամբ այն համարվում է աշխարհում 2-րդ եւ Թուրքիայում 1-ին ամենամեծ խառնարանային լիճը։ 650 մետր խորություն ունեցող խառնարանի մեջ 5 լճակներ կան, որոնցից ամենամեծը 13 կմ քառակուսի է, խորությունը՝ 155 մետր։ Լիճը ծովի մակերեւույթից բարձր է 2442 մետր։

Նեմրութում նաեւ հայկական հեթանոսական աստվածների հուշարձանախումբ կա: