Մեքսիկայի նախագահական ընտրություններում ձախ ուժերի թեկնածու Լոպես Օբրադորը ստացել է ձայների 53-53,8 տոկոսը, վկայակոչելով ձայների արագ հաշվարկի նախնական տվյալները՝ հայտնել է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդոբան:
Նրա խոսքով՝ Ռիկարդո Անայուի օգտին է քվեարկել ընտրողների 22,1-22,8 տոկոսը: Խոսե Անտոնիո Միդը ստացել է ձայների 15,7-16,3 տոկոսը, իսկ Խայմե Ռոդրիգես Կալդերոնը՝ 5,3-5,5 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























