Հայաստանի արտգործնախարարի՝ Բեռլին կատարած այցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության հարցը:

Ինչպես հուլիսի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, գերմանական կողմը պարզաբանումներ է ներկայացրել: «Որոնք մեզ բավարարում են»,- հավելել է Բալայանը:

Ավելի վաղ գերմանական եւ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Rheinmetall պաշտպանական կոնցեռնը մտադիր է գործարք կնքել Բաքվի հետ: