Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է պահպանել Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի համաձայնագիրը (NAFTA) եւ բաց երկխոսություն եւ բարեկամական հարաբերություններ  հաստատել Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր NAFTA-ին, որի մեջ են մտնում նաեւ Մեքսիկան եւ Կանադան, եւ պահանջել է վերանայել պայմանագիրը: Պայմանագրի վերանայման շուրջ բանակցությունները շարունակվում են ավելի քան վեց ամիս, սակայն առաջընթաց դեռ չի գրանցվել: ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի հարաբերությունները վատթարացել են Թրամփի կողմից՝ միգրանտների հոսքը դադարեցնելու համար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մասին հայտարարությունից հետո:

Թրամփի՝ պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանման մասին որոշումից հետո, որոնք տարածվում են նաեւ Մեքսիկայի վրա, վերջինս պատասխան մաքսատուրքեր էր սահմանել ամերիկյան ապրանքների համար, ինչը եւս չէր նպաստել հարաբերությունների բարելավմանը երկու երկրների միջեւ: