ԱՄՆ-ի Առեւտրարդյունաբերական պալատը՝ երկրի խոշորագույն գործարար խումբը եւ, որպես կանոն Հանրապետական կուսակցության սերտ դաշնակիցը, արշավ է կսկսում նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային քաղաքականությանը դիմակայելու համար:
Ըստ Reuters-ի, նոր արշավն իրենից բիզնեսի հսկայի ագրեսիվ ջանքն է ներկայացնում: Նահանգներում իրավիճակի վերլուծության հիման վրա Պալատը պնդում է, որ Թրամփը գլոբալ առեւտրային պատերազմի վտանգ է առաջացնում, որը հարված կհասցնի ամերիկյան սպառողների դրամապանակներին:
«Վարչակազմը սպառնում է խաթարել տնտեսական առաջընթացը», - ասել է Պալատի նախագահ Թոմ Դոնոխյուն: «Մենք պետք է հասնենք ազատ եւ արդար առեւտրին, բայց ոչ նման միջոցներով»:





























